Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Վազգենը, Գրաչովը, Վովան

Վազգենը, Գրաչովը, Վովան
25.09.2012 | 12:21

Մինչև հիմա էլ Վազգենի «տղերքի» մոտ մտայնություն կա, որ Ռիժկովի արձանի փոխարեն կարելի էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի «կողմից» կռված Գրաչովի արձանը դնել:
Մինչև վերջերս Գրաչովը զանգում էր Վազգենի մորը. «Мать, как ты?»:
Ըստ Վազգենի տղերքի` Գրաչովն ու Վազգենը «մեծ ախպերներ էին, մեծ, հայի չափ սիրտ ուներ Գրաչովը», պատմում են տղերքը, հիշում` ոնց էին արցունքները հոսում վերջինիս այտերից` Վազգենի թաղման ժամանակ (հիմա ինքը Վազգենի հետ կճախրի արդեն):
Տղերքը ժպիտով պատմում են նաև, որ Վովա Գասպարյանին գեներալի կոչում տվեց Գրետ մայրիկը. 27-ից հետո զանգել էր Գրաչովին, ասել, նա էլ զանգել էր Քոչարյանին:
Տեսնես, Վովան զանգե՞ց Գրետա մայրիկին։ Ասում էին` ոնց որ չի պատասխանում նրա զանգերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ